Լրահոս
Հասարակական
12:12
10.02.22
126

Դավթաշենում ծառեր են հատում

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ն ահազանգ է ստացել Դավթաշեն 4-րդ թաղամասի 41 շենքի բնակիչներից, որ գիշերը անհայտ անձինք շենքի դիմացի տարածքում հատել են երկու ծառ։ Ըստ բնակիչների՝ այս գործընթացը դարձել է շարունակական։

Նման մի դեպք էլ արձանագրվել էր 2021-ին, երբ կրկին մի առավոտ բնակիչները պարզել էին, որ երկու տարեկան ծառ է հատվել։

«Թե ինչն է առաջնորդում ուղեղները թափած ստահակներին, կփորձենք պարզել առաջիկայում, մինչ այդ հրավիրում ենք քաղաքապետարանի, թաղապետարանի և իրավապահների ուշադրությունը»։