Լրահոս
Հասարակական
18:00
06.06.22
190

Դավթաշենում բախվել են Mitsubishi Pajero-ն ու Chevrolet-ն. կա վիրավոր

Img default alt hy

ՀՀ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի  4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում, Դավթաշեն վարչական շրջանում՝ Փիրումյյան 10 հասցեի դիմաց, բախվել են Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներ, 40-ամյա Կարեն Մ.-ի վարած Mitsubishi մակնիշի և 33-ամյա Արթուր Ո.-ի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Chevrolet-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: