Լրահոս
Հայաստան
23:59
20.01.22
405

Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին է հայտնել Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն են ներկայացրել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանն ու Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող»)։ Վաղը, ժամը 11–ին հրավիրված դատական նիստում որոշումը կկայացվի»,- ասել է Հովհաննիսյանը։

Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։