Լրահոս
Մամուլի տեսություն
09:46
20.01.26
232

Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը ավարտվում է։ «Ժողովուրդ» օրաթերթին դռնփակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել, մեղադրյալները մեծ մասը իր պաշտպանական ճառը ասել է եւ հերթը Դավիթ Տոնոյանինն է եւ նա պատրաստվում է պաշտպանական ճառին ։

Կարճ ժամանակ անց Դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին։

Գործը Հակակոռուպցիոն դատարանում քննվում է դռնփակ շուրջ 4 տարի եւ հասել է ավարտին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: