Լրահոս
Քաղաքական
22:30
06.04.23
171

«Դավաճանությունն» այն «դերակատարումն է», որը ՔՊ վերնախավի գիտակցված ընտրությունն է եղել. Արտակ Զաքարյան

Img default alt hy

Ներողություն հայցող Ալենը փաստորեն կարծում է, թե իրենց վիրավորելու համար են դավաճան անվանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Իշխանազավթիներին վիրավորելու բազմաթիվ այլ պատճառներ կան` սկսած դատական կարգով մարդկանց մահվան հասցնելուց մինչև Covid 19-ի կամ «կացարանում» հրդեհի անմեղ զոհեր: Եվ այդ անթիվ պատճառներից ոչ մեկի համար դավաճան չեն ասում:

«Դավաճանությունն» այն «դերակատարումն է», որը ՔՊ վերնախավի գիտակցված ընտրությունն է եղել: ՔՊ-ականները պետք է հասկանան, որ իրենց դավաճան են ասում որովհետև դրա համար կան հիմնավոր կասկածներ:

Այլապես ինչպե՞ս բացատրել 2018-20թթ Արցախի խաղաղ բանակցային գործընթացի հետևողական տապալումը: Ինչպե՞ս բացատրել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո վնասարար ու ճակատագրական սխալ որոշումներն ու գործողությունները: Ինչպե՞ս բացատրել Արցախի այսօրվա իրավիճակի կամ Հայաստանի տարածքների օկուպացիայի պատճառները:

Եթե ձեզ թվում է, թե տարածքային ահռելի կորուստներն ու մեծ թվով զոհերը համարվելու են միայն տգիտության ու դիլետանտության հետևանք` սխալվում եք: Դրանք չեն ներվելու և մոռացության չեն տրվելու: Այդ բարոյական բեռն ու մեղադրանքը միշտ ձեր վզից կախված է լինելու` որպես իշխանություն:

Որովհետև, սա այն դեպքն է, երբ դիլետանտը նաև դավադիր է, կամ հակառակը: Հարմարվեք այդ պիտակին, դա ձեր առայժմ քաղաքական բնութագիրն է: Մնացածը` ապագան ցույց կտա»,- գրել է նա: