Լրահոս
Հասարակական
18:39
18.02.22
224

Դատավորը ձգել է վարույթը՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր զրկելով կալանքի վերանայման իրավունքից․ Մելիքյան

Img default alt hy

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։

Կալանավորվելուց 50 օր հետո։

Բողոքը բերելուց 45 օր հետո։

Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։

Եվ ահա, դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին: