Լրահոս
Իրավական
14:31
25.05.22
144

Դատարանում զոհվածների հարազատների ու կարգադրիչների միջև քաշքշուկ սկսվեց․ իրավիճակը լարվեց

Img default alt hy

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը` նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։

Բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Նշենք, որ դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց՝ զոհվածների հարազատներից Արսեն Ղուկասյանը խոչընդոտում է դատական նիստի ընթացքը, նա դուրս հրավիրեց Ղուկասյանին, վերջինս էլ ասել է, թե չի պատրաստվում լքել դատական նիստերի դահլիճը։

«Հեռացեք», - հրահանգել է դատավորը։

Իրավիճակը լարվեց, երբ կարգադիչները մոտեցան Ղուկասյանին՝ վերջինիս դուրս հրավիրելու։ Քաշքշուկ սկսվեց կարգադրիչների ու զոհված զինծառայողների հարազատների միջև։

Դատական նիստն ընդմիջվել է։