Լրահոս
Իրավական
17:23
24.10.22
143

Դատարանից պահանջում են արդարացնել հանկարծամահ եղած Արմեն Գրիգորյանին

 

Դատարանի դահլիճում հանկարծամահ եղած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստն այսօր հետաձգվել է: Նախորդ դատական նիստին Արմեն Գրիգորյանի որդին ներգրավվել է որպես օրինական ներկայացուցիչ և պահանջել, որ վարույթը շարունակվի: Պաշտպանները պնդում են, որ դատական ամենաբարձր ատյաններ կդիմեն, մինչև Արմեն Գրիգորյանը արդարացվի: