Լրահոս
Իրավական
10:43
06.06.22
311

Դանակահարություն՝ Այնթապ գյուղում

Img default alt hy

Հունիսի 5-ին՝ ժամը 19։25-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Սևան քաղաքի բնակիչ, 31-ամյա մի երիտասարդ:

Ոստիկանությունը պարզել է, որ ժամը 15։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նույն գյուղի 33-ամյա բնակիչը:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն: