Լրահոս
Միջազգային
10:18
08.12.24
525

Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. Ոսկանյան

Img default alt hy

Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Ահաբեկչական բնույթի «Թահրիր ալ-Շամ» կազմակերպությունը հերթական օրինակն է, թե ինչպես ավելի փոքր, բայց գերկազմակերպված և մարտնչելու կամք ունեցող խումբը հաղթում է իրենից հզոր հակառակորդին։ 
Մերձավոր Արևելքն այլևս այն չէ, ինչ երեկ էր, քանի որ Էրդողանական վարչախումբն էլ ավելի ինքնավստահ և լկտի է գործելու։ 

Սա Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, բայց ոչ ամենևին հուսահատության պատճառ, քանի որ ցանկացած մարտահրավերին զուգահեռ բացվում են նաև հնարավորություններ։ 
Դամասկոսի անկումն էլ ավելի է սրելու մի կողմից ռուս-թուրքական, իսկ մյուսից թուրք-իրանական, մեղմ ասած, մրցակցությունը։ Քրդերը ստանալու են հնարավորություն ավելի ազատ գործելու՝ նույն այդ Էրդողանական վարչախմբի համար դառնալով վտանգ։ Քրդական հարցի և այլ տիրույթներում չի բացառվում ամերիկաթուրքական շահերի բախումը և այլն։

Մերձավոր Արևելքը հավերժական պայքարի տարածք է, և այստեղ շարունակում են ապրել միայն այն ազգերն ու պետությունները, որոնք ունեն կամք և իմաստնություն պատրաստ լինելու այդ այդ պայքարին և դրանում ի վերջո հաղթելու»,- գրել է նա։