Լրահոս
Միջազգային
10:45
08.12.24
271

Դամասկոսն ընկավ. Ասադի իշխանությունը տապալվեց

 

Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվեց. ընդդիմադիր զինված խմբավորումները խոստանում են «նոր դարաշրջան» և կազմակերպում իշխանության փոխանցումը:

Սիրիայի նախագահը փախել է երկրից դեկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած իսլամիստական կոալիցիայի՝ մայրաքաղաք մտնելուց հետո, հայտնում է Մարդու իրավունքների դիտորդական խումբը:

Սիրիայի վարչապետը չի լքել Դամասկոսը: Նա կշարունակի պաշտոնավարել` մինչև պետական ​​բոլոր կառույցները անցնեն ընդդիմությանը: