Լրահոս
Միջազգային
15:15
03.06.25
292

Դա չի համապատասխանում բանակցությունների ոգուն․ Կրեմլը մեկնաբանել է Զելենսկու հայտարարությունը

Img default alt hy

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններից հետո Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը անհարմար և ցավալի է անվանել. այն չի համապատասխանում բանակցությունների ոգուն։ Լրագրողները Պեսկովից հետաքրքրվել են, թե ինչպես է Կրեմլը գնահատում դիվանագիտության այն ձևաչափը, որով Զելենսկին խոսել է Ստամբուլի բանակցություններից հետո։

«Սա անհարմար հայտարարություն է, ցավալի հայտարարություն, հստակ, ասենք, չի համապատասխանում բանակցությունների ոգուն, դա կարելի է ասել անկասկած»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ղեկավարի հայտարարությունները բանակցությունների երկրորդ փուլի ավարտից հետո։ 

Երկուշաբթի Ստամբուլում կայացել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես բանակցություններից հետո հայտնել է ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ. հիվանդներն ու ծանր վիրավորները կփոխանակվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, ինչպես նաև կփոխանակվեն մինչև 25 տարեկան բանտարկյալները։ Փոխանակման ընդհանուր թիվը կկազմի ոչ պակաս, քան 1000 մարդ։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են որոշակի հատվածներում հրադադարի մասին, որպեսզի հնարավոր լինի հավաքել մահացածների մարմինները։