Լրահոս
Հայաստան
10:17
21.01.22
1 308

Ցրտահարված գյումրեցի կնոջ ոտքերի մատները կամպուտացվեն. «aravot.am»

Img default alt hy

Գյումրու Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի սենյակներից մեկում միայնակ բնակվող, ցրտահարված 44-ամյա կնոջ ոտքի մատներն ամենայն հավանականությամբ կամպուտացվեն։ Այս մասին «aravot.am»-ին տեղեկացրել է Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը։ 

Ցրտահարված կնոջը նախորդ օրը  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջամտությամբ տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, այնտեղից էլ ուղարկել էին Այրվածքաբանության ազգային ինստիտուտ՝ մասնագիտացված բուժման։ 

Գյումրի բժշկական կենտրոնից կապ են հաստատել Այրվածքաբանության ինստիտուտի մասնագետների հետ, որտեղից էլ տեղեկացրել են, որ նախնական տվյալներով կամպուտացվեն ոտքերի մատները․ գանգրենա կա։