Լրահոս
Հասարակական
21:40
11.10.22
130

CNF-ը ՇՄՆ-ի ՊՈԱԿ-ներին բարձրակարգ գույք է նվիրաբերել

Img default alt hy

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ՇՄՆ կազմում գտնվող 5 ՊՈԱԿ-ներին նվիրաբերել և «Արփա» պահպանվող լանդշաֆտին անհատույց օգտագործման իրավունքով փոխանցել է բարձրակարգ գույք, որն էականորեն կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության պահպանությանն ու մոնիթորինգի իրականացմանը։

Vortex 12x50 Viper HD 20 հեռադիտակները ՇՄՆ-ի միջոցով արդեն փոխանցվել են պահպանվող տարածքներին: Մասնավորապես, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրը ստացել է 8, «Խոսրովի անտառ» պետական արգելոցը՝ 4, «Դիլիջան» ազգային պարկը՝ 2, «Արփի լիճ» ազգային պարկը՝ 2, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ 2 հեռադիտակ։ CNF-ի կողմից ևս 2 հեռադիտակ տրվել է Վայոց ձորի մարզում գտնվող «Արփա» պահպանվող լանդշաֆտին։

Կովկասի բնության հիմնադրամը կարևորում է և շարունակելու է բնության հատուկ պահպանվող տարածքներում բարձրակարգ և նորագույն տեխնիկայի համալրման գործընթացը՝ ԲՀՊՏ-ների առավել արդյունավետ կառավարման համար։