Լրահոս
Հասարակական
11:50
25.05.22
154

Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։

Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում, Կապան-Գորիս, Կապան-Քաջարան ավտոճանապարհներին մառախուղ է։