Լրահոս
Քաղաքական
22:35
10.02.23
166

Ծիծաղելի վիճակում է ՔՊ-ն. Ադրբեջանին դատապարտող ԵԽ զեկույցը ՔՊ-ն կմերժեր ընդունել. պատգամավոր

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Ադրբեջանին դատապարտող զեկույց է ընդունել, պահանջել, որ Բաքուն հանի զորքը Հայաստանի տարածքից: Նոր զեկույցում նշված է նաև, որ անցած տարի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա խափանել է  խաղաղության հասնելու  փորձերը: 

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կարևորում է եվրոպական նոր զեկույցը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ այսպիսի փաստաթուղթ ՔՊ-ականները չէին ընդունի: