Լրահոս
Հայաստան
14:36
18.02.22
339

Չինովնիկներին հանգիստ չենք տալու․ բողոքի ակցիա՝ ԱՊՊԱ բյուրոյի դիմաց

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 18-ին վարորդներն ու նրանց շահերի պաշտպանները կրկին բողոքի ակցիա են անցկացրել Ապահովագրական բյուրոյի դիմաց։

Նրանք դժգոհում են ԱՊՊԱ բյուրոյի վարած քաղաքականությունից և ոչ միայն։

«Այս ակցիայից հետո բյուրոյին հանգիստ ենք թողնելու, արդեն անցնելու ենք ավելի մեծ ակցիաների: Էն մարդկանց ու չինովնիկներին, որոնք կարող են ուղղակի և անուղղակի ազդեցություն ունենալ ապահովագրական բյուրոյի ու հատկապես Կենտրոնական բանկի վրա, բայց իրենց տաքուկ կաբինետներում նստած են, սկսելու ենք անհանգստացնել»,- հայտարարել է ակցիայի մասնակից, վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը:  

Նրա խոսքով՝ ԱՊՊԱ կազմակերպություններն այս քայլին ստիպված են գնում, որովհետև մեծ վճարներ են վճարում բյուրոյի ծախսերի համար: Խաչատուրովի պնդմամբ, իրենք դեմ չեն, որ ԱՊՊԱ-ներն աշխատեն շահույթով, բայց դրանից, ըստ նրա, չպետք է  տուժեն վարորդները։