Լրահոս
Միջազգային
12:27
09.10.22
102

Չինաստանը տիեզերական աստղադիտարան է արձակել Արեգակի ուսումնասիրման համար

Img default alt hy

Չինաստանը երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Ցզյուցյուան ​​տիեզերակայանից հաջողությամբ արձակել է տիեզերական աստղադիտարան Արեգակի վրա հետազոտությունների համար, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Սինուհա լրատվական գործակալությունը:

Արեգակնային հետախուզական նոր արբանյակը արձակվել է««Չանչժեն-2Գ»` Long March-2D կրիչ հրթիռի միջոցով և մտել է նշված ուղեծիր:

Տիեզերական աստղադիտարանը հիմնականում կօգտագործվի արեգակնային բռնկումների, պսակի զանգվածի արտանետումների և Արեգակի մագնիսական դաշտի միջև պատճառահետևանքային կապերի, ինչպես նաև տիեզերական եղանակի կանխատեսման համար անհրաժեշտ տվյալներ ստանալու համար: