Լրահոս
Միջազգային
17:30
21.10.22
96

Չինաստանում հանդես են եկել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դեմ

Img default alt hy

Չինաստանը հանդես Է գալիս միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք միջազգայնա-իրավական հիմքեր չունեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության  պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները Իրանի երեք ֆիզիկական անձանց և մեկ կազմակերպության դեմ՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար, որոնք քանիցս հերքել են ե՛ւ Մոսկվան, ե՛ւ Թեհրանը:

«Չինաստանը հանդես գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից և հիմնավորված չեն միջազգային իրավունքով»,-ասել Է դիվանագետը: Վան Վենբինն ընդգծել Է, որ Չինաստանը կոչ Է անում բոլոր համապատասխան կողմերին՝ պահպանել հանգստություն և զսպվածություն, խրախուսել և աջակցել բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք նպաստում են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, և համատեղ օժանդակել իրադրության ապաԷսկալացմանը:

Եվրոպական միությունը հոկտեմբերի 20-ին պաշտոնական հանդեսում հրապարակել Է Իրանի երեք ֆիզիկական անձանց և մեկ կազմակերպության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը՝ իբր Ռուսաստանին անօդաչուներ մատակարարելու համար: Դրա հետ մեկտեղ մատակարարումների ապացույցներ չեն տրամադրվել: Իրանից ֆիզիկական անձանց և կազմակերպության դեմ պատժամիջոցներն ընդունվել են ԵՄ-ի պատժամիջոցների ռեժիմի շրջանակներում՝ «Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտման համար»: Դրանք ուժի մեջ են մտել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: