Լրահոս
Աշխարհ
13:45
05.06.22
274

Չինաստանն արձակել է «Շենչժոու-14» օդաչուավոր տիեզերանավը

Img default alt hy

Կիրակի օրը Չինաստանն արձակել է «Շենչժոու-14» օդաչուավոր տիեզերանավը՝ վեցամսյա առաքելություն կատարելու համար երեք տիեզերագնաց ուղարկելով տիեզերակայան, News.am-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է «Սինհուա»-ն։

Երեք տիեզերագնացները կհամագործակցեն տիեզերակայանի թիմի հետ, որպեսզի ավարտեն «Տյանգուն» կայանի շինարարությունը՝ այն միամոդուլ համալիրից վերածելով  երեք մոդուլներով տիեզերական լաբորատորիայի՝ «Տյանհե» հիմնական մոդուլով և «Վենտյան» ու «Մենտյան» երկու լաբորատոր մոդուլներով։

Տիեզերանավն արձակվել է Չինաստանի հյուսիսարևմտյան Ցզյուցյուան տիեզերակայանից՝ «Չանչժեն-2F» կրող հրթիռի օգնությամբ։