Լրահոս
Միջազգային
20:05
09.01.23
73

«Չենք վախենում նրանցից, ովքեր կրակում են մեզ վրա». սերբերի ինքնապաշտպանությունը՝ Կոսովոյում

Նոր տարվա առաջին շաբաթը անհանգիստ է եղել երկրագնդի գրեթե բոլոր մայրցամաքներում: Կոսովոյում հազարավոր սերբեր կիրակի բողոքի ցույցի են դուրս եկել՝ Սերբիայի իշխանությունից և միջազգային հանրությունից պահանջելով ապահովել իրենց անվտանգությունը: 

Բողոքի այս նոր ալիքը սկսվել է, երբ Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին Կոսովոյի հարավում ալբանացի ծայրահեղականների կրակոցների պատճառով, վիրավորվել են 11 և 21 տարեկան սերբ տղաներ: