Լրահոս
Քաղաքական
21:40
09.10.22
409

Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփյուռքին

Img default alt hy

News.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերթական անգամ մեղադրել է հայկական սփյուռքին: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը «դեմ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին»։

Չավուշօղլուն նշել է, որ «հայկական սփյուռքի որոշ հատվածը դեմ է լավ հարաբերությունների հաստատմանը և աջակցում է թշնամությանը»։ Նա Ֆրանսիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել «պայքարել նման դրսևորումների դեմ»։