Լրահոս
Հասարակական
14:53
10.02.22
130

Ճանշինի անփութության հետևանքով մոտ 2 կմ-անոց ճանապարհը դարձել է անանցանելի

Արդեն 3 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում, ահազանգում է Գագիկ Շամշյանը։

200-ից ավելի տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ բեռնատար ավտոմեքենաների վարորդներ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 195-197 կմ հատվածը չեն կարողանում անցնել։ 

Շամշյանն ասում է՝ պատճառը Սիսիանի ճանշինի թերի աշխատանքն է. նրանք չեն կատարել ճանապարհը ձյան շերտից և մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։