Լրահոս
Հայաստան
09:08
18.01.22
1 512

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։  

Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։  

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի հայտնի փաստաբաններից է։