Լրահոս
Քաղաքական
19:52
21.01.26
107

Ճակատագրական ընտրության առաջ է Հայաստանը. մեկ ձայնը կարևոր է անկախ պետություն ունենալու համար

Թե թոշակները, նվազագույն աշխատավարձը, տնտեսական աճի ցուցանիշները քանի անգամ բարձրացնելու խոստումներով ընտրությունների կգնա «Քաղաքացիական պայմանագիրն» այս անգամ, դեռ պարզ չէ, բայց ՔՊ-ականները առիթը բաց չեն թողնում իրենց հաղթանակի մասին վստահ խոսելու համար: Շատ քաղտեխնոլոգների համոզմամբ՝ այդ մեթոդով իշխանությունը վերջնականապես կոտրում է հույսերն այն մարդկանց մեջ, որոնք երկմտում են ընտրությունների գնալ-չգնալու շուրջ, որովհետև հոգնել են, միևնույն է ընտրությունները կեղծվելու են, ոչինչ չի փոխվելու. ասել է քաղաքացիների մի մասը, որոնցից մեկն անգամ հորդորել է համաժողովրդական բոյկոտ անել: