Լրահոս
Միջազգային
14:45
22.01.25
239

Ծեծելով ու անիծելով Թրամփին՝ միգրանտները առաջ են շարժվում. մեքսիկական կրքեր՝ ընդդեմ ամերիկյան զորքի

 

Թրամփի երդմնակալության հենց հաջորդ օրվանից Միացյալ Նահանգներում անօրինական միգրանտների զանգվածային ձերբակալություններ են սկսվել: Ներգաղթի և մաքսային ծառայությունը նրանց ձերբակալում է արտաքսելու նպատակով: Այդ մասին երեքշաբթի հայտարարել է Թրամփի աշխատակազմի սահմանային անվտանգության պատասխանատու Թոմաս Հոմանը: Նրա խոսքով՝ դրանք ռեյդեր չեն:

Միացյալ Նահանգները ձերբակալում է դատվածություն ունեցող անօրինական միգրանտներին ու հասարակական անվտանգության համար վտանգ ներկայացնող մարդկանց: Թրամփի միգրացիոն քաղաքականությունը արդեն ուժեղ հակահարված է ստանում մեքսիկացիներից:

Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան դիմաց նրանք կախել են Թրամփ անունով մի խրտվիլակ, որին դաժան ծեծի են ենթարկել: