Լրահոս
Հասարակական
00:14
10.02.23
592

Ծառից կախված հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի

Img default alt hy

Փետրվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գառնի գյուղի Գառնու բժշկական ամբուլատորիայից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված գյուղի ֆերմաներից մեկը, որտեղ ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։

Տարածքը պարեկները սահմանազատել են, ոստիկաններն ու քննիչներն էլ պարզել են, որ տղամարդը, ում ծառից կախված հայտնաբերել է ֆերմայի աշխատակցուհին, ինքն էլ ահազանգել է Գառնու ամբուլատոր կենտրոն։ 

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ն. Ս-ն է։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով, նա ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։ 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։