Լրահոս
Քաղաքական
21:48
06.04.23
162

«Ցարի բոգի տեղն ա դրել իրան». Ալեն Սիմոնյանին չեն ներում քաղաքացիները

Դաշնակցականի դեմքին թքելուց՝ 4, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից մեկ օր հետո Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրել Հայաստանի քաղաքացիներից, պնդել, որ դասեր քաղել է իր թքոտ սկանդալից, բայց հրաժարական տալու մասին խոսք չի ասել: Մեր համաքաղաքացիները զարմացած չեն, հիշում են ԱԺ խոսնակի արկածները հունական Միկոնոս կղզում, հետո նրա 200 հազար դոլարանոց BMW-ն ու վստահեցնում, որ փողոտ տեղից հեշտ չի պոկվի Սիմոնյանը: 

Հրաժարական չի տա՝ չնայած գիտի, որ իրեն ու թիմակիցներին շարունակելու են դավաճան անվանել: Այս մասին էլ է Սիմոնյանը հիշատակել մեղայականի տեքստում: