Լրահոս
Հասարակական
16:21
04.02.26
1 588

Ծանր հիվանդությունից հետո մահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը

Img default alt hy

Ծանր հիվանդությունից հետո, մահացել է մայրս՝ Հերմինե Հովհաննիսյանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Մեր լույսն ու ջերմությունը այսօր գնաց հավիտենական հանգստի ու խաղաղության… Բարի ճանապարհ, մամ…

Հոգեհանգիստը տեղի կունենա Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (Ռոմանոս Մելիքյան 2/10), վաղը՝ 17:30-19:30,

վերջին հրաժեշտը՝ նույն վայրից հաջորդ օրը՝ 11:00-ին»,– նշել է նա։