Լրահոս
Աշխարհ
15:12
24.10.22
84

Ծալկայի մոտակայքում 2 երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ Ծալկայի մոտ, Դմանիսիի մունիցիպալիտետի Սալամալեյքի գյուղի մոտակայքում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:39-ին, փոխանցում է «Aliq.ge»-ն։

Մինչ այդ Ծալկայի մերձակայքում գտնվող Մամիշլար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ Կենտրոնի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 13:20-ին։