Լրահոս
Տնտեսական
12:22
06.06.22
251

Բյուրականի անտառապետության տարածքում 25 օր խստիվ արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը

Img default alt hy

Հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Պայքարի միջոցառումների ավարտից հետո՝ 25 օր, խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը:

Նշված ժամանակահատվածում անհրաժեշտ է մեղվաընտանիքները դուրս բերել քիմիական մշակման ենթարկված տարածքներից»։