Լրահոս
Քաղաքական
13:27
24.10.22
92

Բրյուսելում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը. կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովների նիստը

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով երկու երկրների պետական հանձնաժողովների երրորդ նիստը կայանալու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում, այս մասին «Aysor.am»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հանդիպումը կկայանա Բրյուսելում: 

Նշենք, որ հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը:

Դեռ հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է Բրյուսելում  սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստ անցկացնել։