Լրահոս
Սպորտ
18:15
09.01.23
123

Բռնցքամարտի ֆեդերացիան պարգևատրել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն Գուլամիրյանին

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոսկե մեդալով է պարգևատրել WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանին: 

Այս մասին հայտնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Հունվարին 9-ին աշխարհի չեմպիոնը այցելել է Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մարզադպրոց՝ հանդիպել մարզադպրոցի տնօրենի, ֆեդերացիայի ներկայացուցիչների և բռնցքամարտիկների հետ:

Արսեն Գուլամիրյանը նաև վարպետաց դաս է անցկացրել: Աշխարհի չեմպիոնը նշել է, որ մշտապես կապը պահում է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանում ապրող հայ բռնցքամարտիկների հետ: