Լրահոս
Քաղաքական
23:59
05.02.26
190

Բռնաճնշումների մասին հայ ընդդիմադիրների ահազանգն ուշադիր լսել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն այսօր խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել խորհրդարանական խմբակցությունների հետ: Մայքլ Օ՛Ֆլահերթին հանդիպումներից հետո խուսափել է քաղբանտարկյալների մասին լրագրողների հարցերից: 

Բայց գենդերային հավասարության ու հանդուրժողականության օրակարգով Հայաստան եկած Եվրոպայի օմբուդսմենին ընդդիմությունը բաց տեքստով հասկացրել է, որ Հայաստանում հակառուսական տրամադրություներ գեներացնելու թույլտվություն ստացած եվրապաշտոնյաները աչք են փակում մեր երկրում մարդու իրավունքների իրական ոտնահարումների վրա: