Լրահոս
Տարածաշրջան
20:10
09.10.22
107

Բրիտանացի միլիարդատերը խոստացել է չջեռուցել իր առանձնատունը՝ ի հեճուկս Պուտինի

Img default alt hy

Բրիտանացի միլիարդատեր Ջոն Քոդվելը որոշել է այս ձմռանը չջեռուցել իր առանձնատունը, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ավելի քիչ դոլար» ստանա, Shantnews.am-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 9-ին հայտնել է Mirror-ը:

«Ես գիտեմ, որ մենք վառելիքի ճգնաժամ ունենք, և բոլորն անհանգստացած են, որ մենք պետք է ավելի քիչ էներգիա օգտագործենք։ Ես մտադիր եմ կյանքի կոչել այն, ինչ քարոզում եմ։ Ես պատրաստվում եմ տաքացնել մեկ սենյակ, որտեղ մենք կապրենք, և տան 98%-ը կմնա ցուրտ պայմաններում»,- ասել է միլիարդատերը։

Նրա խոսքով՝ վառելիքի ոլորտը ֆինանսավորում է Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այսպիսով, միլիարդատերը խոստացել է չջեռուցել տունը, որպեսզի «Պուտինը մի քիչ պակաս դոլար ստանա»։

Գարնանը  ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը եվրոպացիներից և նրանց երեխաներից պահանջել էր  երկար ցնցուղ չընդունել՝ ի հեճուկս Ռուսաստանի և Պուտինի, ինչպես նաև ասել էր՝ «Վերցրու՛, Պուտի՛ն», երբ ջուրն անջատված է։

Դրանից հետո ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը եվրոպացիներին խորհուրդ էր տվել զուգարանում չլվացվել՝ ի հեճուկս Պուտինի։