Լրահոս
Շոու բիզնես
14:10
18.02.22
364

Բրեդ Փիթը դատի է տվել Անջելինա Ջոլիին․ աստղային ինտրիգներ

Img default alt hy

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դատի Է տվել իր նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին, նրան մեղադրելով համատեղ գինեգործական տնտեսությունը ռուսաստանցի ձեռնարկատիրոջը գաղտնի վաճառելու մեջ:

Ավելի վաղ, 2021 թ․ հուլիսին հայտնի էր դարձել, որ Ջոլին դատական հայց Է ներկայացրել՝ խնդրելով չեղարկել Փիթի հետ համատեղ ակտիվների վաճառքի ժամանակավոր արգելքը: Մասնավորապես, դերասանուհին ցանկանում Էր վաճառքի հանել Ֆրանսիայում Nouvel գինու արտադրության Miraval Chateau ընկերության իր բաժինը: Սեպտեմբերին Փիթը նախկին կնոջը թույլատրել Է վաճառել իր բաժինը՝ պայմանով, որ անձամբ ինքը հավանություն տա գնորդի թեկնածությանը:

Սակայն արդեն մեկ ամիս անց Փիթը պարզել է, որ գինեգործական տնտեսության կեսը ձեռք Է բերվել ոգելից խմիչքներ արտադրող Stoli Group ընկերության մասնաճյուղի կողմից, որը գտնվում Է ռուսաստանցի գործարար Յուրի Շեֆլերի վերահսկողության ներքո: Փիթը պնդում Է, որ Ջոլին չի ստացել գործարքի համար իր համաձայնությունը և դիտավորյալ կերպով իրենից թաքցրել Է դրա մանրամասները: