Լրահոս
Միջազգային
23:23
16.02.22
379

Բրազիլիայում սուգ է․ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի

Img default alt hy

Պետրոպոլիսում (Ռիո դե Ժանեյրոյի նահանգի լեռնային շրջաններ) հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել է 44-ի: Այս մասին հայտնում է CNN Brasil հեռուստաալիքը՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունները։

Նրա տեղեկատվության համաձայն՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել տարերքի հարվածի հետևանքով 16 ողջ մնացածների:

Ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 170 սողանքների և 80 տուժած կամ ոչնչացված բնակելի շենքերի մասին: Քաղաքի իշխանությունները, որտեղ երեքշաբթի 6 ժամվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորման, սուգ են հայտարարել և արտակարգ դրության ռեժիմ սահմանել: