Լրահոս
Աշխարհ
11:33
27.05.22
239

Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը հովազ է տեսել

Img default alt hy

Բրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը գնացել է զուգարան և այնտեղ հանդիպել  հովազի։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Իննամյա Դեյվիդ Միգելը պատմել է, որ ինքը ֆուտբոլ է խաղացել դպրոցի բակում և ինչ-որ պահի գնացել է զուգարան։ Երբ նա մտել է զուգարան,հովազ է իրեն ընդառաջ եկել:  «Ես դողում էի  տերեվի  պես, երբ լսեցի նրա մռնչյունը։ Սիրտս գրեթե կանգ առավ»,- հիշում է տղան։

Նա սարսափած դուրս է վազել զուգարանից ու օգնության կանչել հորը՝ 34-ամյա Ռոդրիգո Ալմեյդային։ Տղամարդը գնացել է ստուգելու, թե ինչն է վախեցրել որդուն, զուգարանում հայտնաբերել է վայրի կենդանուն և  փախել է:

Դեպքի վայր են կանչել փրկարարներին, ովքեր քնաբերով կրակել են հովազին  ու տարել դպրոցից։ Պարզվել է, որ  դա  երիտասարդ էգ էր։

«Մենք գիտենք, որ դա տեղի է ունենում անտառահատումների, խոշոր անտառային հրդեհների և այս կենդանիների բնական միջավայրի ոչնչացման պատճառով: Նրանք  փախչում են  քաղաքներ»,– բացատրել  է անասնաբույժ Մարկոս ​​Մոուրաոն: