Լրահոս
Քաղաքական
11:37
16.05.25
309

Բովանդակային հարցերին պատասխան չունենալու պատճառով իշխանությունները սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել. Օհանյան

Img default alt hy

Այսօր ականատեսն ենք վտանգավոր երևույթի. իշխանության վերահսկողության տակ գտնվող պետական և քարոզչական ողջ ապարատը գործում է մեկ նպատակի համար՝ նսեմացնել այն ամենը, ինչն արվել է այս պետության ստեղծման և հզորացման համար՝ մինչև իրենց իշխանության գալը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նրանց հիմնական նպատակը և թիրախներից մեկը նաև Ռոբերտ Քոչարյանն է ու նրա ընտանիքը, մարդ, ով իր անձնական օրինակով, գաղափարական և մարտական ընկերների հետ պատերազմից դուրս եկավ հաղթող և որի ղեկավարությամբ կառուցվեց պետական համակարգ։ Դա այսօր իրենք փորձում են ոչնչացնել որպես անցանկալի հիշողություն»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Պատգամավորի խոսքով, խնդիրն այն է, որ այսօր երկիրը ղեկավարվում է մի խմբի կողմից, որը չունի բովանդակություն, կարողություն, ռազմավարական տեսլական։

«Նրանք չեն տիրապետում պետական կառավարման հիմքերին, նրանք ձախողել են թե՛ արտաքին քաղաքական, թե՛ անվտանգության, թե՛ տնտեսության և թե՛ հասարակական համերաշխության և արդարադատության ոլորտներում»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Ըստ Օհանյանի՝ ամեն անգամ, երբ ընդդիմությունը բարձրացնում է բովանդակային հարցեր, իշխանությունները պատասխան չունենալու պատճառով խոսակցությունը փողոցային մակարդակի են իջեցնում.

«Սկսում են գոռալ, վիրավորել, քոչվորներին բնորոշ ոհմակային սադրանքներ հրահրել։ Ամեն ինչ արվում է մեկ նպատակով՝ խեղդել թեման, փշրել բովանդակությունը, քաղաքական դաշտը վերածել Նիկոլ Փաշինյանի սրտի քաղաքական թատրոնի»։