Լրահոս
Քաղաքական
13:20
31.01.25
193

Բորբոքված կրքեր՝ Երևանի քաղաքապետարանում. կարմիր բերետավորների է կանչել Ավինյանը

 

Տուրուդմփոց է եղել Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը հրավիրել է տրանսպորտային մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու օրակարգով: Ավագանու նիստը ընդմիջվել է իշխանականների և ընդդիմադիրների թեժ վիճաբանությունից հետո: Իրավիճակը լարվել է, երբ Ավինյանը ավագանու ընդդիմադիր անդամներին մեղադրել է մեկ տարի շարունակ քաղաքացիներին մանիպուլացնելու և ուղետոմսի գինը 300 դրամ ներկայացնելու համար: Քաղաքապետը հայտարարել է, որ նիստը չեն շարունակի մինչև «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը չհեռանա դահլիճից: Ապա նա կանչել է կարմիր բերետավորների, որոնք Հակոբյանին և այլ ընդդիմադիրների քաշքշելով դուրս են հանել դահլիճից: Վեճն ու քաշքշոցը շարունակվել է նաև միջանցքում: