Լրահոս
Հասարակական
10:32
31.01.22
1 929

Բողոքի ակցիա՝ ընդդեմ ՔՊ-ական Լուլուի

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 31-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է իրականացվելու ընդդեմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի՝ Լուլուի։

Մի խումբ քաղաքացիներ 15:00-ից սկսած հավաքվելով ԱԺ շենքի մոտ՝ պատգամավորից պահանջելու են ներողություն խնդրել հանրությունից ու զոհված զինծառայողների ծնողներից հունվարի 28-ին Եռաբլուրում թույլ տված միջադեպի  համար։

Բանակի օրը՝ հունվարի 28-ին, համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր՝ ինչպես է Լուլուն Եռաբլուրում անհագ ծիծաղում։