Լրահոս
Տնտեսական
21:20
17.10.22
932

Բնական գազի մատակարարումը ՀՀ ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»

Img default alt hy

Հոկտեմբերի 18-ից 19-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պլանային պրոֆիլակտիկ և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»։

«Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին»,- ասված է հաղորդագրությունում։