Լրահոս
Հայաստան
17:32
20.01.22
225

Բիզնեսմենները երջանիկ են․ Հակոբ Արշակյան

Img default alt hy

Խորհրդարանն այսօր՝ հունվարի 20-ին, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի ներկայացմամբ՝ առաջարկվող փոփոխություններով կսահմանվի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից վարչական վարույթը կասեցնելու կամ երկարաձգելու իրավունքը, ինչպես նաեւ կհստակեցվի կասեցված կամ երկարաձգված վարչական վարույթներով վարչական տույժ նշանակելու ժամկետը:

«Հայաստան» խմբակցության պատգամավար Արամ Վարդևանյանը նախագիծը հետընթաց համարեց․

«Այսօրվա դրությամբ, երբ ցանկացած գործարար կամ իրավաբանական անձ հայտնվում է հարկայինի հետաքրքրությունների տիրույթում, այդ գործընթացը չի կարող երկու ամսից ավել տևել, նույնիսկ, եթե փորձաքննության կարիք է լինում և այլն։ 

Սա հնարավորություն էր տալիս գործարարներին, որ այս պատմությունը երկար չտևի: Կա՛մ հարկայինը այս երկու ամսում կկարողանար հիմնավորել և ներկայացնել վարչական ակտը, կա՛մ եթե երկամսյա ժամկետը խախտում էր, անձը կարողանում էր այդ վարչական ակտը բողոքարկման միջոցով ստանալ դրական արդյունք։ Հիմա ՊԵԿ-ը ասում է, որ այդ երկու ամիսը չլինի։ Ինչու՞ եք փորձում գործարարների և իրավաբանական անձանց համար անբարենպաստ պայմաններ ստեղծել»,- հարցրեց Արամ Վարդևանյանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ հայտարարեց, թե Հայաստանում հիմա բիզնեսմենները երջանիկ են.

«Բիզնեսմենները երջանիկ են, քանի որ այլևս հարկային վարչարարության քաշքշուկների մեջ չեն ընկնում, ինչպես նախկինում»: