Լրահոս
Հասարակական
20:04
16.01.26
141

Բեթար, քան ֆիլմը. կրակոցներ, ավտոհետապնդում, տուժած ոստիկաններ՝ գիշերային Երևանում

Գիշերը ոստիկանության գվարդիայի ծառայողներին վրաերթի է ենթարկել ու փախուստի դիմել «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը՝ ուղևորի հետ: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի ծննդատան մոտ են գվարդիայի ծառայողները նկատել կասկածելի մեքենան ու պահանջել են կանգնել: Վարորդի ու ուղևորի փախուստը կանխելու համար նախ օդ, ապա մեքենայի ուղղությամբ են կրակել գվարդիայի ծառայողները: Աղմկոտ պատահարի հետքերով Նոր Նորքի երրորդ զանգված է գնացել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: