Լրահոս
Հասարակական
20:01
10.10.22
118

Բեռնատար գնացքը բախվել է իր առջև հայտնված 06-ին, պայմանազրային ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում բեռնատար գնացքը 145 կմ ՊԻ կետում բախվել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Ռուբեն Ա-ի կողմից վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ռուբեն Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ճամբարակի առողջության կենտրոն։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։