Լրահոս
16:20
20.01.22
638

Բերդի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է ծառայության․ սահմանից՝ սահման

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 20-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մեկ խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: 

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ, զորակոչիկների հարազատները:

Զորակոչիկներին խաղաղ և անփորձանք ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը, Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: