Լրահոս
Հասարակական
23:55
07.12.24
763

Բենզալցակայանի մոտ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում․ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնի կամրջի հարևանությամբ գործող բենզալցակայանի մոտ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ «Jeep»  մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներ Նարեկ Ավագյանն ու Հարություն Ավետիսյանը, այնուհետև հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ոստիկաններն ու պարեկները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։