Լրահոս
Աշխարհ
19:15
05.06.22
325

«Բենջամին Բաթոնի» էֆեկտը. գիտնականները կարող են ետ շրջել մկների տարիքը

Img default alt hy

Հարվարդի բժշկական դպրոցում  մոլեկուլային կենսաբան Դեյվիդ  Սինքլերը  ծեր մկներին երիտասարդացնում է, հայտնում է «Shantnews.am»-ը:

Օգտագործելով սպիտակուցներ, Սինքլերը և նրա թիմը մկների ցողունային բջիջի շնորհիվ երիտասարդացրել են  ծերացած բջիջները:  Այս թիմի առաջին հայտնագործությունը դեռ 2020 թվականին այն էր, որ վերականգնել էին վնասված ցանցաթաղանթով ծեր մկների տեսողությունը: 

«Դա շարունակական ​​զրոյացում է, մենք կարծում ենք, որ այդ  գործընթաց  կարող է կիրառվել ամբողջ օրգանիզմի կենսաբանական տարիքը հետ պտտելու  համար»,- ասում է Սինքլերը, ով վերջին 20 տարվա ընթացքում զբաղվում է մարդկային օրգանիզմի երիտասարդացման  ուսումնասիրությամբ:

«Եթե մենք հետ ենք պտտում տարիքը, ապա օրգանիզմը չպիտի հիվանդանա:

Մենք այսօր ունենք տեխնոլոգիա, որը կարող է պարգեվել 100 տարվա  կյանք՝ առանց քաղցկեղի, սրտի հիվանդության և Ալցհեյմերի հիվանդության:

«Թեև ժամանակակից բժշկությունը զբաղվում է հիվանդություններով, այն չի անդրադառնում հիմքում ընկած պատճառին, որը շատ  դեպքերում  ծերությունն է»,- ասել է Սինքլերը:

«Մենք գիտենք, որ երբ մենք երիտասարդացնում  ենք  մկան ուղեղը, ծերացման հետևանքով առաջացող հիվանդություններն այնուհետև անհետանում են: Հիշողությունը վերադառնում է, այլևս դեմենցիայի ռիկս  չկա»:

«Ես հավատում եմ, որ ապագայում ծերացումը հետաձգելը  լավագույն միջոցը կլինի մեզանից շատերին պատուհասած հիվանդությունների բուժման համար»,- ավելացրել է Սինքլերը: