Լրահոս
Սպորտ
18:35
09.02.23
75

Բելինգեմը մերժել է 2 թոփ ակումբի

Img default alt hy

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մերժել է «Չելսիի» և ՊՍԺ տեղափոխվելու առաջարկները։ Այս մասին հայտնում է Sport1.de-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ խաղացողը ցանկանում է, որ իր տրանսֆերի համար վճարվի շուրջ 150 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստմերժել է «Չելսիի» առաջարկը՝ ակումբի հակասական տրանսֆերային քաղաքականության և ապագայի վերաբերյալ անորոշության պատճառով:

Դորտմունդի «Բորուսիան» հույս ունի թիմում պահել Բելինգեմին, սակայն անգլիացու ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Ռեալը»։ Հաղորդվում է, որ կիսապաշտպանը կցանկանար վերադառնալ Անգլիա։

Աղբյուր  ArmSport.am