Լրահոս
Միջազգային
12:03
18.02.22
232

Բայդենը կբանակցի մի շարք առաջնորդների հետ․ թեման՝ ուկրաինական ճգնաժամն է

Img default alt hy

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր Է փետրվարի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրների ղեկավարների հետ բանակցություններ վարել Ուկրաինայի իրադրության շուրջ, հայտնում են Սպիտակ տնից։

Ըստ հաղորդագրության, Բայդենը հեռախոսազրույց կունենա անդրատլանտյան ղեկավարների հետ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանին ուժերի ավելացման և այդ համատեքստում ԱՄՆ-ի կողմից ձեռնարկվող հակազդող քայլերի, ինչպես նաև դիվանագիտական փոխգործակցության ջանքերի շուրջ։

Հայտնի է նաև այն երկրների ցանկը, որոնց առաջնորդների հետ ուկրաինական ճգնաժամը կքննարկի ԱՄՆ նախագահը․Կանադա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Ռումինիա, ինչպես նաև՝ ԵՄ և ՆԱՏՕ-ի ղեկավարություն։